Երեկվանից Հայաստանի Հանրապետությունում գրանցված հակավարակային (այդ թվում` հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության տված դեղատոմսի առկայություն:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը մինչ հարց կուղղեր ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, մեջբերեց նրա խոսքերը, թե կոռուպցիան կործանարար նշանակություն ունի երկրի համար:
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի նախագիծը: Դեմ քվեարկեցին «Ելք» ու «Ծառուկյան» խմբակցությունները։
28.02.2018թ. ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314 հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողություն է իրականացվում ՀՀ զինվորական դատախազության ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող գործերի բաժնի դատախազի կողմից։
Մեր երկրի ապագան պայմանավորված է նրանով, թե որքանով մեզ կհաջողվի առավել ամրապնդել երկրի իրավական անվտանգությունը` ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ նշել է կոալիցիայի կողմից ԲԴԽ-ի նախագահի թեկնածու առաջադրված, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Բարձրագույն դատական խորհուրդն օժտված չէ արդարադատական գործընթացին միջամտելու լիազորությամբ. նա կարող է օգտվել առկա գործիքակազմից, որը վերաբերում է կարգապահական վարույթներին, որակի գնահատմանը` ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ նշել է կոալիցիայի կողմից Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի առաջին պաշտոնի թեկնածու առաջադրված, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Այսօր խորհրդարանը Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին լսեց, հարցեր տվեց, իսկ վաղը կլինի փակ գաղտնի ընտրություն: Նշենք, որ դատական խորհրդի առաջին պաշտոնի համար ընտրության է ներկայացված Գագիկ Հարությունյանը, երկրորդ պաշտոնի համար` Գևորգ Դանիելյանը, նրան հաջորդում են Սերգեյ Մեղրյանը, Լիպարիտ Մելիքջանյանն ու Հայկ Հովհաննիսյանը։
Վերջին տարիներին շատ հարցերում, եթե, իհարկե, արդեն ոչ բոլոր, մեզ առաջնորդողը դրսի հրահանգներն են, «պրոտոկոլները», ուղեցույցները, որոնք տարբեր պայմանագրերի կնքումներով դառնում են կյանք, առօրյա, ճակատագիր՝ մարդու, ազգի:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...